Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 մայիսի 2024թ.  N 146-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի
 N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     
         Ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
        Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
     1.  Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 11-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 194-Ա որոշման 1-ին կետում  «հինգ տարի» բառերը փոխարինել «մինչև 2030 թվականի օգոստոսի 1-ը» բառերով: 
    2.   Երևանի քաղաքապետին՝ ապահովել  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ  2020 թվականի մայիսի 12-ին կնքված հ.463 գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման գործընթացը:     

 


                ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ     


2024թ. մայիսի 14
      Երևան