Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 մայիսի 2024թ.  N 144-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով,  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը՝
       Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
         1. Երևան քաղաքի Ն.Չարբախ հ.348 հասցեներում գտնվող Վարդգես Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.03102023-01-0187, 03102023-01-0188 վկայականներ) 0.22039հա և 0.06323հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխել «բնակավայրերի» հողերի կատեգորիա: 
            2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                               ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

    

2024թ. մայիսի 14
      Երևան