Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 հոկտեմբերի 2019թ. N 141-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
Երևան համայնքի սեփականություն համարվող Սասունցի Դավթի փողոցի հ.87 և 87ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 39.5քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 3 /երեք/ տարի ժամկետով տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2019թ. հոկտեմբերի 08
Երևան