29.06.2018թ.
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունում իրականացվում են աշխատանքներ «Հաղթանակ» զբոսայգում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած հողամասերի գույքագրման, հաշվառման, փաստացի զբաղեցրած հողամասերի սահմանների վերաճշտման, պայմանագրերով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևանի ավագանու 26.12.2017թ. հ.87-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:
29.05.2018թ.
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվում են Երևան քաղաքի հանքավայրերում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած հողամասերի գույքագրման, հաշվառման, փաստացի զբաղեցրաց հողամասերի սահմանների վերաճշտման, պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 26.12.2017թ. հ.87-ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքներ:
26.04.2018թ.
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից համայնքային գույքի արդյունավետ կառավարման նպատակով իրականացվում են համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի գույքագրման, տեղում առկա փաստացի իրավիճակի ուսումնասիրման, ինչպես նաև Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված աշխատանքներ:
30.03.2018թ.
Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվում են աշխատանքներ՝ կապված Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող, դեռևս չգրանցված գույքերի հայտնաբերման, ուսումնասիրման և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ:
28.02.2018թ.
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են Երևան քաղաքի զբոսայգիներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած տարածքների գույքագրման, հաշվառման, փաստացի զբաղեցրաց հողամասերի սահմանների վերաճշտման, պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 26.12.2017թ. հ.87-ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի հ.5-Ա որոշման հիման վրա Դալմայի այգիներում գտնվող՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած հողամասերի նկատմամբ իրավունքների դադարեցման, ինչպես նաև դրանց դիմաց փոխհատուցումներ տրամադրելու հետ կապված աշխատանքներ:
29.01.2018թ.
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից շարունակվում են Երևան քաղաքի զբոսայգիներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած տարածքների գույքագրման, հաշվառման , փաստացի զբաղեցրաց հողամասերի սահմանների վերաճշտման, պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման , ինչպես նաև պայմանագրերով սահմանված տարեկան վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 26.12.2017թ. հ.87-ն որոշմամբ սահմանված տարեկան վարձավճարների դրույքաչափերին համապատասխանեցնելու աշխատանքները: