Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվում են hետևողական աշխատանքներ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող զբոսայգիներում, այգիներում, գետնանցումներում, բենզալցակայաններում, հանքավայրերում վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի համար կնքված պայմանագրերով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 25.12.2019թ. հ.178-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Աշխատանքներ են իրականացվել շենք-շինությունների և հողամասերի գործառնական և նպատակային նշանակությունների փաստացի օգտագործմանը համապատասխանեցնելու ուղղությամբ
Կատարվել են Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված հողամասերի սահմանների ճշտման աշխատանքներ։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման շրջանակներում, աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից չհասցեավորված 7306 գույքերի (շենք-շինություններ և հողամասեր) տրամադրվել են հասցեներ:
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության համապատասխան մասնագետների կողմից իրականացված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի (բնակել, ոչ բնակելի տարածքներ,հողամասեր) հաշվառման, գույքագրման և համապատասխան ցանկերի կազմման արդյունքում կազմվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 16.03.2021թ. հ.358-Ա որոշմամբ:
Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ՝ կապված Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող, դեռևս չգրանցված գույքերի հայտնաբերման, ուսումնասիրման և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ:
Իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Երևանի քաղաքապետին առաջարկված և բնակարանային հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործերի փաստաթղթերի հավաքագրման և դրանց համապատասխանեցման գործողություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է բնակպայմանների բարելավման հաշվառման վերաբերյալ թվով 4 որոշում: