Ծնվել է 1965թ․, Երևանում։
1972-1980թթ. սովորել է Երևանի Բելինսկու անվան հ. 38 միջնակարգ դպրոցում: 1980-1982թթ. սովորել է Օդեսայի տեխնիկական նավատորմի ծովագնացների ուսումնարանում։
1983-1985թթ ծառայել է խորհրդային բանակում, ստացել կրտսեր սերժանտի կոչում։
1988թ. համազգային շարժման մասնակից է։
1989-1994թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական գործողություններին, եղել է «Մ․ Է․ Գ․ Վ․ Ա․ Խ․» կամավորական ջոկատի, «Արծիվ-14», «Արծիվ-28» կամավորական գումարտակների փոխհրամանատարը։
1994-1995թթ. եղել է ՀՀ ԶՈՒ 1-ին Մհբր-ի գումարտակի հրամանատար՝ կապիտանի կոչումով։
1995թ եղել է ՀՀ ԶՈՒ սպայի կենտրոնական տան պետը։
1996-1998թթ. ղեկավարել է Երևանի Շենգավիթի տարածքային զինվորական կոմիսարիատի զորակոչային, նախազորակոչային բաժանմունքը։
1999-2001թթ. եղել է ՀՀ պետեկամուտների նախարարության օպերատիվ-հետախուզության վարչության կոորդինացիոն բաժնի պետի տեղակալը։
1993թ.-ից ՀՀ ԵԿՄ անդամ է, 1994-2001թթ եղել է ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի հիմնադիր-ղեկավարը, 2006թ-2018թթ՝ ՀՀ ԵԿՄ վարչության անդամ, 2018-2022թթ. եղել է ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի ղեկավարը, 2022թ-ից ՀՀ ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի նախագահն է։
2014-2018թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար մասնագետ։
2016թ. մասնակցել է Ապրիլյան 4-օրյա պատերազմին։
2020թ. մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։
2021թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի Վ․Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցում՝ որպես զինղեկ և ՆԶՊ ուսուցիչ։
Տարբեր տարիների սովորել է Երևանի մեքենաշինական տեխնիկումում, ՌԴ Տամբովի մանկավարժական ինստիտուտում, ՀՀ կառավարման դպրոցում, անցել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական դասընթացներ։
ՀՀ ՊՆ պահեստազորի փոխգնդապետ է, զինհաշմանդամ։
Պարգևատրվել է ՀՀ և Արցախի բազմաթիվ կառավարական, գերատեսչական և հասարակական պարգևներով։
ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ է։
2023թ․ սեպտեմբերի 17-ին «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
2023թ. նոյեմբերին նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։