Ծնվել է 1973թ. հուլիսի 1-ին, Երևանում:
1980-1990թթ. սովորել է հ.68 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
1988-1993թթ. աշխատել է «Էրեբունի կլինիկական» հիվանդանոցում՝ որպես բուժակ։
1993-1996թթ. աշխատել է հ. 4 կլինիկական հիվանդանոցում ՝ որպես բուժակ։
1996-2007թթ․ աշխատել է հ. 6 բուժմիավորումում՝ որպես բուժակ։
2007-2014թթ․ աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։
2014-2015թթ․ եղել է «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրենը։
2015-2018թթ․ եղել է «Երևան» բժշկական կենտրոնի տնօրենը։
2018-2021թթ․ աշխատել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
2021- 2022թթ․ աշխատել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար։
2022թ. հունիսի 22-ին նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:
2023թ. նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: