Ծնվել է 1973թ. ապրիլի 29-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
1980-1990թթ. սովորել և ավարտել է Վարդենիսի հ. 2 միջնակարգ դպրոցը:
1990-1992թթ. եղել է Վարդենիսի կամավորական ջոկատի կազմում:
1992-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի հրետանային դիվիզիոնում՝ որպես հետախույզ, մարտական գործողությունների մասնակից է:
1998թ. ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը՝ «Արտադրության կազմակերպում և կառավարում» մասնագիտությամբ` ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում:
2003թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան` «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ` ստանալով պետական ծառայողի որակավորում:
2014թ. ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը` «Իրավագիտություն» մասնագիտությամբ` ստանալով իրավագետի որակավորում:
2015թ. ավարտել է Հյուսիսային համալսարանը` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ` ստանալով տնտեսագիտության և կառավարման բակալավրի աստիճան:
1994-1999թթ. աշխատել է Վարդենիսի տուն-ինտերնատում՝ որպես աշխատանքի կազմակերպիչ:
1997-2009թթ. աշխատել է ԵԿՄ Վարդենիսի տարածքային բաժանմունքում՝ որպես աշխատակազմի ղեկավար, բաժանմունքի փոխնախագահ:
1999-2004թթ. աշխատել է Գ. Նաջարյան ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:
2007թ.-ին աշխատել է Վարդենիսի քաղաքապետարանում՝ որպես աուդիտոր:
2009թ. աշխատել է «Արտրանս» ՍՊԸ-ում` որպես հաշվապահ:
2010-2014թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջում՝ որպես փոխտնօրեն և դասախոս:
2014-2018թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոնում՝ որպես տնօրեն:
2015թ. հունիսի 22-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային ատիճան:
2015-2020թթ. դասավանդել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի/հիմնադրամ/ շարունակական կրթության ամբիոնում:
2018-2019թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրենը:
2020-2021թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության աշխատանքի միգրացիայի բաժնում՝ որպես մեթոդիստ:
2021-2022թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, Զբաղվածության պահովման և աշխատանքի ներուժի զարգացման վարչության պետը:
2022-2025թթ. աշխատել է ՀՀ «ԱՄԻՕ» բանկի խնդրահարույց ակտիվների վերականգնման դեպարտամենտում՝ որպես բաժնի պետ:
2025թ. մայիսին նշանակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:
1995 թվականից ԵԿՄ անդամ է:
2012 թվականից ԵԿՄ վարչության վերստուգիչ հանձնաժողովի փոխնախագահն է:
2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, համակարգել ԵԿՄ վարչության կամավորական ջոկատների կազմավորման գործընթացը:
2020թ. մասնակցել է քառասունչորսօրյա պատերազմին Քարվաճառում՝ ԵԿՄ Վարդենիսի ջոկատի կազմում:
Պարգևատրվել է 1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով, Արցախի Հանրապետության «Մայրության և երախտագիտության» մեդալով, ինչպես նաև ԵԿՄ և այլ հասարակական կազմակերպությունների մի շարք մեդալներով և պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: