Ծնվել է 1985թ. սեպտեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում:
1992-2002թթ. ընդունվել և ավարտել է Երևանի հ. 68 միջնակարգ դպրոցը:
2003-2007թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, շախմատի մարզչի որակավորում:
2012-2015թթ. աշխատել է որպես Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ:
2015թ.-2017թթ. աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2017-2018թթ. աշխատել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ:
2018թ. նոյեմբերի 16-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: