Ծնվել է 1977թ. hունվարի 20-ին, ք․ Սևանում:
1983-1993թթ. սովորել է Սևանի հ.4 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետում։
1999-2002թթ․ սովորել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում՝ համաճարակաբանություն, իմունաբանություն, մանրէակենսաբանություն, սնկաբանություն մասնագիտությամբ՝ պաշտպանելով թեկնածուական թեզ և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1999-2002թթ․ աշխատել է «Մարտունու անասնաբուժական սպասարկման կենտրոն» ՊՓԲԸ-ում՝ որպես համաճարակաբան։
2002-2004թթ. աշխատել է ՀԳԱ համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող, դասախոս։
2004-2005թթ․ աշխատել է ՀՀ գյուղատնտեսության «Անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես անասնաբույժ շիճուկաբան։
2005-2011թթ․ աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության գլխավոր մասնագետ, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ, ՍԱԱՊ տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ։
2011-2020թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ։
2022-2023թթ․ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության բաժնի գլխավոր մասնագետ։
2024թ․ հունվարի 17-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ։
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան և ՀՀ համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։