Ծնվել է 09.08.1969թ., Երևանում:
1976-1986թթ. ընդունվել և ավարտել է Երևանի հ. 134 միջնակարգ դպրոցը:
1986-1994թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, ստացել ինժեներ-շինարարի որակավորում:
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1990-2001թթ. աշխատել է «Արագած» ԲԲԸ-ում՝ որպես շինարար:
2001-2006թթ. աշխատել է ««Էրեբունի» տուրիստ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:
2006-2009թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի աշխատակազմում՝ որպես գանձող տեսուչ:
2009-2012թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում՝ որպես առաջատար մասնագետ,
2014-2016թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ,
2016-2020թթ. աշխատել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ:
2020 թվականին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժն բաժնի պետ, ունի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: