Ծնվել է 1983թ․ սեպտեմբերի 19-ին, Երևանում:
1989-1998թթ. սովորել է Երևանի հ․ 180 միջնակարգ դպրոցում:
1999-2003թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում՝ «Հողաշինարարություն» մասնագիտությամբ, ստանալով ճարտարագետ-հողաշինարարի որակավորում։
2003–2005թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի կոչում։
2007-2015թթ․ աշխատել է ՀՀ անշարժ գույքի կադատրի կոմիտեի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչությունում՝ որպես բաժնի առաջին կարգի, այնուհետև՝ առաջատար մասնագետ,
2015-2021թ․ եղել է Աբովյան քաղաքի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակի պետը,
03․07․2015թ․ շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան,
2021-2025թթ, եղել է ՀՀ շրջակա մրջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը,
2026թ. մարտի 3-ին նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։