ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՀՆՀ)
Վարկային համաձայնագիր No. 4371 – ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր
YUDIP-Cons-03: Հայեցակարգային և մանրամասն նախագծման ծառայություններ Կոմիտասի զբոսայգու և Դալմայի քաղաքային անտառի համար
Որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն (QCBS)
|
Հայտարարության տեղադրման ամսաթիվ |
22 դեկտեմբեր, 2025 թ. |
|
Վարկային համաձայնագիր |
L4371-ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր |
|
Պայմանագրի համար և վերնագիր |
YUDIP-Cons-03: Հայեցակարգային և մանրամասն նախագծման ծառայություններ Կոմիտասի զբոսայգու և Դալմայի քաղաքային անտառի համար |
|
ՀՀՆՀ ներկայացնելու վերջնաժամկետ |
20 հունվար, 2026թ. |
Ընդհանուր տեղեկատվություն
Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի Իրականացման խմբի (ԵՔԶՆԾ ԻԽ) միջոցով, հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտեր (EOI) հետևյալ մրցույթին մասնակցելու համար՝
Կոմիտասի այգու և Դալմայի քաղաքային անտառի հայեցակարգային և մանրամասն նախագծման խորհրդատվական ծառայություն։
Հանձնարարության իրականացումը նախատեսվում է երկու փուլով․
i. Փուլ 1 – հյեցակարգային նախագծման իրականացում, և
ii. Փուլ 2 – մանրամասն նախագծման իրականացում, պայմանով, որ նախորդ փուլի արդյունքները գնահատվեն բավարար և ստանան համապատասխան հաստատում։
Խորհրդատվական կազմակերպությունը կիրականացնի Կոմիտասի այգու և Դալմայի քաղաքային անտառի հայեցակարգային և մանրամասն նախագծման աշխատանքներ՝ ներառյալ դրանց ինտեգրումը Երևանի կանաչ ենթակառուցվածքների ցանցում։
Աշխատանքների շրջանակը ներառում է․
• Կոմիտասի այգու և Դալմայի այգիների (քաղաքային անտառ) հայեցակարգային և մանրամասն նախագծում,
• բնահեն լուծումների (NbS), կլիմակայուն և ցածրածխածնային նախագծային մոտեցումների ինտեգրում,
• քաղաքային լանդշաֆտի և հանրային տարածքների նախագծում,
• կանաչ շարժունակության և էկոլոգիական միջանցքների հայեցակարգային լուծումների մշակում,
• բնապահպանական, սոցիալական և կլիմայական գնահատումներ՝ Ասիական զարգացման բանկի պահանջներին համապատասխան,
• կառուցման համար պատրաստ նախագծային փաստաթղթերի և ծախսերի նախահաշիվների կազմում։
Մանրամասները հասանելի են Ասիական զարգացման բանկի Խորհրդատուների կառավարման համակարգում (CMS):
Գնումներին առնչվող տեղեկատվություն.
|
Ընտրության մեթոդ |
Որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն (QCBS) |
|
Պայմանագրի տեսակ |
ֆիքսված գումարով (Lump Sum) |
|
Միջազգային մասնագետ (անձ/ամիս) |
24 |
|
Տեղացի մասնագետ (անձ/ամիս) |
48 |
|
Առաջարկի տեսակ |
Ամբողջական տեխնիկական առաջարկ |
|
Հանձնարարականի տևողություն |
8 ամիս |
|
Մեկնարկի նախնական ամսաթիվ |
Մայիս, 2025թ. |
|
Ավարտման ենթադրյալ ամսաթիվ |
Հունվար, 2027թ. |
Բոլոր կազմակերպություններից պահանջվում է ներկայացնել ամբողջական տեխնիկական առաջարկ: Առաջարկները կգնահատվեն համաձայն ԱԶԲ Գնումների ընթացակարգի և ԱԶԲ Վարկառուների գնումների կանոնակարգի` որակի և գնի վրա հիմնված ընտրության (QCBS) մեթոդով: Կկիրառվի որակի համար 90% և գնի համար 10% չափման համակարգ:
Միայն էլեկտրոնային պատճենները կդիտարկվեն որպես Հետաքրքրության հայտերի (ՀՀ) պաշտոնական ներկայացում: ՀՀ-ի էլեկտրոնային տարբերակի ներկայացման համար պետք է գրանցվել ԱԶԲ Խորհրդատուների կառավարման համակարգում հետևյալ հղմամբ` cms.adb.org: Հետաքրքրության հայտ ուղարկելիս ընկերությունը պետք է ներկայացնի վերջին տարիների՝ իր իրականացրած նախագծերը և Տեխնիկական պայմանների (TOR) պահանջներին համապատասխանող տարածաշրջանային փորձը: Խորհրդատուները պետք է ներկայացնեն ՀՀ-ն առցանց՝ լրացնելով Խորհրդատվական ծառայությունների հավաքագրման ծանուցման մեջ (https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=219038) տրված ստանդարտ ձևանմուշը:
ՀՀ-ն պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2026 թվականի հունվար 20-ը: