Հայտերի ներկայացման հրավեր
Ամսաթիվ |
25 մարտի, 2025 թ․ |
Վարկի No. և անվանումը |
4371- ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր |
Պայմանագրի No. և անվանումը |
YUDIP-Cons-04: Աուդիտի խորհրդատվական ծառայություն |
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը |
14 ապրիլի, 2025 թ․ |
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ծախսերը հոգալու համար։ Տվյալ ֆինանսավորման մի մասը կօգտագործվի վերը նշված պայմանագրի շրջանակներում վճարումներ կատարելու համար։
2. Երևանի քաղաքապետարանը («Գործատու») հրավիրում է իրավասու հայտատուներին իրականացնելու ԱԶԲ-ի Վարկային 4371-ARM ծրագրի տարեկան ֆինանսական հաշվետվությունների (APFS) աուդիտ՝ հետևյալ ֆինանսական տարիների համար․ 2024 թ. դեկտեմբերի 31, 2025 թ. դեկտեմբերի 31, 2026 թ. դեկտեմբերի 31, 2027 թ. դեկտեմբերի 31, ինչպես նաև վարկի նախնական փակման ամսաթվով ավարտվող ժամանակահատվածի համար՝ 2028 թ. մարտի 31:
3. Գնման տեղեկատվություն.
Ընտրության մեթոդը |
Նվազագույն արժեքի վրա հիմնված ընտրություն |
Առաջադրանքի տեսակը |
Ազգային |
Պայմանագրի տեսակը |
Միանվագ վճարման պայմաններով |
Առաջադրանքի տևողությունը |
38 ամիս |
Նախնական մեկնարկի ամսաթիվը |
Մայիս, 2025 թ. |
Ավարտի ակնկալվող ամսաթիվը |
Հունիս, 2028 թ. |
Նախահաշվային արժեք (ներառյալ հարկերը) |
120000 ԱՄՆ դոլար |
4. Աուդիտորը պետք է ունենա երկրի տարածքում գործունեություն իրականացնելու լիազորություն և կարողանա կիրառել համաձայնեցված աուդիտորական ստանդարտները։ Աուդիտորը պետք է ունենա բավարար աշխատակազմ՝ համապատասխան մասնագիտական որակավորումներով և փորձով, ներառյալ այնպիսի ծրագրերի կամ կազմակերպությունների հաշվետվությունների աուդիտի փորձ, որոնք համադրելի են իրենց բնույթով, ծավալով և բարդությամբ այն ծրագրի կամ կազմակերպության հետ, որի աուդիտն իրականացվելու է։ Հետաքրքրությունների արտահայտության գրությունները կգնահատվեն ԱԶԲ-ի «Խորհրդատվական ծառայությունների ընտրության ուղեցույցի» (2017, փոփոխություններով) նկարագրած նվազագույն արժեքի հիման վրա ընտրության մեթոդին համապատասխան։
5. Հետաքրքրության արտահայտման գրությունը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվի ԱԶԲ-ի Խորհրդատուների կառավարման համակարգի (ԽԿՀ) միջոցով` https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=209699, ոչ ուշ, քան 2025 թվականի ապրիլի 14-ը։
6. Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ստորև նշված կոնտակտային անձի հետ.
Տկն Անի Առաքելյան, գնումների մասնագետ
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ
Հասցե՝ Բուզանդի 1/3, Երևան 0010, Հայաստան
Էլ. փոստ՝ arakelyan.ani@yerevan.am
Ուշ ներկայացված հայտադիմումները կմերժվեն։