Հայտերի ներկայացման հրավեր
Ամսաթիվ․ |
25 մարտի, 2025 թ․ |
Վարկի No. և անվանումը․ |
4371- ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր |
Պայմանագրի No. և անվանումը․ |
YUDIP-Cons-01: Արտաքին մոնիթորինգային գործակալություն |
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը․ |
14 ապրիլի, 2025 թ․ |
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ծախսերը հոգալու համար։ Տվյալ ֆինանսավորման մի մասը կօգտագործվի YUDIP-Cons-01: Արտաքին մոնիթորինգային գործակալության պայմանագրի հետ կապված վճարումներ կատարելու համար։
2. Երևանի քաղաքապետարանը («Գործատու») իրականացնող գործակալությունն է, և ԱԶԲ-ի գնման քաղաքականության (2017 թ., փոփոխություններով) և ԱԶԲ-ի գնման կանոնակարգերին համապատասխան, կվարձի արտաքին մոնիթորինգային գործակալություն՝ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
3. Խորհրդատվական ընկերությունը կիրականացնի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) պատրաստման, իրականացման և իրականացումից հետո փուլերի անկախ մոնիթորինգ, կբացահայտի խնդիրները և կառաջարկի համապատասխան լուծումներ՝ հանդես գալով սեփական անունից և Երևանի քաղաքապետարանի (որպես ներդրումային ծրագրի իրականացնող գործակալություն) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համագործակցությամբ։ Արտաքին մոնիթորինգի գործակալությունը (ԱՄԳ) կիրականացնի ՀՕՏԾ-ի պատրաստման և իրականացման գործընթացների վերահսկում և հաստատում՝ պարզելու, թե արդյոք ծրագրի շրջանակում սահմանված տարաբնակեցման նպատակներն իրականացվել են, և տուժած անձանց ապրուստի միջոցներն ու կենսապայմանները վերականգնվել են։ ԱՄԳ-ը նաև կտրամադրի բարելավմանն ուղղված առաջարկություններ։ ԵՄԳ գործառույթները կներառեն նաև փոխհատուցումների, բնակարանային հատկացումների և բողոքների դիտարկման մեխանիզմների մոնիթորինգ։
4. Գնման տեղեկատվություն.
Ընտրության մեթոդը |
Խորհրդատու(ներ)ի որակավորման հիման վրա ընտրություն |
Առաջադրանքի տեսակը |
Ազգային |
Պայմանագրի տեսակը |
Միանվագ վճարման պայմաններով |
Առաջադրանքի տևողությունը |
24 ամիս |
Նախնական մեկնարկի ամսաթիվը |
Մայիս, 2025 թ. |
Ավարտի ակնկալվող ամսաթիվը |
Մայիս, 2027 թ. |
Նախահաշվային արժեք |
65500 ԱՄՆ դոլար |
5. Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով ԱԶԲ-ի Խորհրդատուների կառավարման համակարգի (ԽԿՀ) միջոցով, հետևյալ հղմամբ` https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=209703, ոչ ուշ, քան 2025 թվականի ապրիլի 14-ը։
6. Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ստորև նշված կոնտակտային անձի հետ․
Տկն Անի Առաքելյան, գնումների մասնագետ
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ
Հասցե՝ Բուզանդի 1/3, Երևան 0010, Հայաստան
Էլ. փոստ՝ arakelyan.ani@yerevan.am
Ուշ ներկայացված հայտադիմումները կմերժվեն։