Հայտերի ներկայացման հրավեր
Ամսաթիվ․
28 մարտի, 2025թ․
Վարկի No. և անվանումը․
4371- ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր
Պայմանագրի No. և անվանումը․
YUDIP-Cons-07: Ռազմավարական հաղորդակցության էկոհամակարգի ստեղծման աջակցություն
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը․
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ծախսերը հոգալու համար։ Տվյալ ֆինանսավորման մի մասը կօգտագործվի «YUDIP-Cons-07: Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ռազմավարական հաղորդակցության էկոհամակարգի ստեղծման աջակցության պայմանագրի հետ կապված վճարումներ անելու համար:
2. Երևանի քաղաքապետարանը («Գործատու») իրականացնող գործակալությունն է, և ԱԶԲ-ի գնման քաղաքականության (2017թ. փոփոխություններով) և ԱԶԲ-ի գնման կանոնակարգերին համապատասխան, կվարձի գործակալություն՝ ռազմավարական հաղորդակցության էկոհամակարգի ստեղծման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
3. Խորհրդատվական ընկերությունը պետք է ապահովի համապարփակ մոտեցում և գործիքակազմ՝ բարձրացնելու կազմակերպության մասին հանրային իրազեկվածությունն ու տեսանելիությունը, խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև մեծացնելու հետադարձ կապի և բողոքների մեխանիզմների արդյունավետությունը։
ԾԻԳ-ի ռազմավարական հաղորդակցության կարողությունների զարգացման, կայուն բրենդային ինքնության ձևավորման և շահագրգիռ կողմերի ներգրավվածության ամրապնդման նպատակով խորհրդատվական ընկերությունը կիրականացնի․
• Համապարփակ ռազմավարական հաղորդակցության համակարգի, ներառյալ ԾԻԳ-ի հաղորդակցության ռազմավարության և Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հաղորդակցության պլանի մշակում,
• ԾԻԳ-ի բրենդբուքի նախագծում և մշակում՝ ստեղծելով միասնական և ճանաչելի բրենդային ինքնություն,
• ԾԻԳ-ի պաշտոնական կայքի և ԵՔԶՆԾ-ի կայքէջի (ենթաէջ) նախագծում և պատրաստում՝ բարելավելու հանրային իրազեկումն ու ներգրավվածությունը,
• Աշխատակազմի վերապատրաստում և կարողությունների զարգացում՝ նախաձեռնությունների կայունության ապահովման նպատակով:
4. Խորհրդատվական ընկերության որակավորումները
• Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ ռազմավարական հաղորդակցության, բրենդի մշակման, վեբ կայքերի նախագծման և պատրաստման ոլորտներում։ Քաղաքային զարգացման կամ ենթակառուցվածքային ծրագրերի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
• Հաղորդակցության խոշորածավալ նախագծերի, ներառյալ բրենդային ինքնության և թվային բովանդակության ռազմավարությունների ու լուծումների մշակման փորձառություն։ Քաղաքային պլանավորման, ենթակառուցվածքների և/կամ ծրագրային կառավարման խորհրդատվական նախագծերի փորձը կդիտարկվի որպես մրցակցային առավելություն։
• Մասնագիտական խումբ, որը ներառում է ռազմավարական հաղորդակցության, վիզուալ դիզայնի, UX/UI, վեբ կայքերի մշակման և ծրագրերի կառավարման փորձագետներ։
ԾԻԳ-ի համապարփակ հաղորդակցության էկոհամակարգի ձևավորման գործընթացում արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար, խորհրդատվական ընկերությունը պետք է ձևավորի փոխլրացնող փորձով մասնագիտական խումբ։
5. Գնման տեղեկատվություն.
Ընտրության մեթոդը
Խորհրդատու(ներ)ի որակավորման հիման վրա ընտրություն
Առաջադրանքի տեսակը
Ազգային
Պայմանագրի տեսակը
Միանվագ վճարման պայմաններով
Առաջադրանքի տևողությունը
5 ամիս
Նախնական մեկնարկի ամսաթիվը
Մայիս, 2025 թ.
Ավարտի ակնկալվող ամսաթիվը
Սեպտեմբեր, 2025 թ.
Նախահաշվային արժեք
28,455 ԱՄՆ դոլար
6. Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով ԱԶԲ-ի Խորհրդատուների կառավարման համակարգի (ԽԿՀ) միջոցով, հետևյալ հղմամբ` https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=209833, ոչ ուշ, քան 2025 թվականի ապրիլի 17-ը։
7. Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ստորև նշված կոնտակտային անձի հետ․
Տկն Անի Առաքելյան, գնումների մասնագետ
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ
Հասցե՝ Բուզանդի 1/3, Երևան 0010, Հայաստան
Էլ. փոստ՝ arakelyan.ani@yerevan.am
Ուշ ներկայացված հայտադիմումները կմերժվեն։