Հայտերի ներկայացման հրավեր
Ամսաթիվ․
28 մարտ, 2025թ․
Վարկի No. և անվանումը․
4371- ARM: Երևանի քաղաքային զարգազման ներդրումային ծրագիր
Պայմանագրի No. և անվանումը․
YUDIP-Cons-05-RS: Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման խմբի վերաբնակեցման հարցերով մասնագետ
Պայմանագրի ժամկետը․
5 ամիս
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը․
10 ապրիլ, 2025թ․
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ծախսերը հոգալու համար։ Տվյալ ֆինանսավորման մի մասը կօգտագործվի վերը նշված պայմանագրի շրջանակներում վճարումներ կատարելու համար։
2. Ծառայությունների շրջանակը
Ընտրված խորհրդատուն պատասխանատու կլինի Իսակով-Արշակունյաց ճանապարհային հատվածի ՀՕՏԾ-ի իրականացման վերահսկողություն իրականացնելու համար՝ ապահովելով համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և ԱԶԲ-ի 2009թ. Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթին (ԱՄՔՓ):
Հիմնական պարտականությունները.
• հանրային քննարկումների և իրազեկման արշավների կազմակերպում գործին առնչվող անձանց (ԳԱԱ) հետ,
• աջակցություն ԳԱԱ-ներին վերաբնակեցման, իրավական համապատասխանության և կենսամիջոցների վերականգնման հարցերում,
• բողոքների կարգավորման մեխանիզմի (ԲԿՄ) և վեճերի լուծման գործընթացների կառավարում,
• փոխհատուցման և վերաբնակեցման գործընթացի վերահսկողություն,
• հստակ փաստաթղթավորման, մշտադիտարկման և համապատասխանության վերաբերյալ հաշվետվությունների ապահովում։
3. Որակավորման պահանջներ․
- բակալավրի աստիճան սոցիալական գիտությունների, տնտեսագիտության, քաղաքային պլանավորման, վիճակագրության, ֆինանսների, իրավունքի կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 7 տարվա մասնագիտական փորձ հողերի ձեռքբերման, վերաբնակեցման և կենսամիջոցների վերականգնման ոլորտում,
- հողերի ձեռքբերման կարգավորումների և ինստիտուցիոնալ շրջանակի հիմնավոր իմացություն,
- ԱԶԲ-ի 2009 թ. Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի վերաբերյալ տեղեկացվածություն,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
4. Գնման տեղեկատվություն.
Ընտրության մեթոդը
Անհատ խորհրդատուի ընտրություն (ICS)
Առաջադրանքի տեսակը
Ազգային
Պայմանագրի տեսակը
Միանվագ վճարման պայմաններով
Առաջադրանքի տևողությունը
5 ամիս
Նախնական մեկնարկի ամսաթիվը
Մայիս, 2025 թ.
Ավարտի ակնկալվող ամսաթիվը
Մայիս, 2027 թ.
Նախահաշվային արժեք (ներառյալ հարկերը)
4,000,000 ՀՀ դրամ
5. Հետաքրքրված թեկնածուները պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնեն հետաքրքրության հայտերը և ինքնակենսագրականը (CV)՝ ԱԶԲ-ի Խորհրդատուների կառավարման համակարգի (ԽԿՀ) միջոցով՝ https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=207486 ոչ ուշ, քան 2025 թվականի ապրիլի 09-ը։
6. Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ստորև նշված կոնտակտային անձի հետ․
Տկն Անի Առաքելյան, գնումների մասնագետ
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ
Հասցե՝ Բուզանդի 1/3, Երևան 0010, Հայաստան
Էլ. փոստ՝ arakelyan.ani@yerevan.am
Ուշ ներկայացված հայտադիմումները կմերժվեն։