Պահոց

Հայտերի ներկայացման հրավեր

28.03.2025

Ամսաթիվ․

28 մարտի, 2025 թ․

Վարկի No. և անվանումը․

4371- ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր

Պայմանագրի No. և անվանումը․

YUDIP-Cons-05-LW: Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման խմբի իրավաբան

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը․

10 ապրիլի, 2025 թ․

 

 

 

 

 

 

 

 

1.    Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ծախսերը հոգալու համար։ Տվյալ ֆինանսավորման մի մասը կօգտագործվի վերը նշված պայմանագրի շրջանակներում վճարումներ կատարելու համար։
2.    Ծառայությունների շրջանակը
Ընտրված խորհրդատուն փորձագիտական իրավական աջակցություն կցուցաբերի Իսակով-Արշակունյաց ճանապարհային հատվածի ՀՕՏԾ-ի իրականացման հարցում՝ ապահովելով համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և ԱԶԲ-ի 2009թ. Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթին (ԱՄՔՓ):
Հիմնական պարտականությունները․
•    ՀՕՏԾ-ի շրջանակներում իրականացվող գործողությունների իրավական համապատասխանելիության մշտադիտարկում,
•    օտարման գործընթացների և դատարանների հետ կապված հարցերում աջակցություն,
•    գործին առնչվող անձանց (ԳԱԱ) իրավաբանական աջակցության տրամադրում,
•    բողոքների ուսումնասիրության իրականացում և վեճերի լուծում,
•    գնված գույքի պատշաճ իրավական փաստաթղթավորման և պետական գրանցման ապահովում։
3.    Որակավորման պահանջներ․
•    բակալավրի աստիճան իրավագիտության ոլորտում՝ գույքային իրավունքի մասնագիտացմամբ,
•    առնվազն 7 տարվա փորձ իրավաբանության, հողերի ձեռքբերման, անհատույց օտարման և վարչական իրավական գործընթացների ոլորտում,
•    Հայաստանի հողային օրենսդրության և ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի (ԱՄՔՓ) գերազանց իմացություն,
•    հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։

4.    Գնման տեղեկատվություն.

Ընտրության մեթոդը

Անհատ խորհրդատուի ընտրություն (ICS)

Առաջադրանքի տեսակը

Ազգային

Պայմանագրի տեսակը

Միանվագ վճարման պայմաններով

Առաջադրանքի տևողությունը

5 ամիս

Նախնական մեկնարկի ամսաթիվը

Մայիս, 2025 թ.

Ավարտի ակնկալվող ամսաթիվը

Մայիս, 2027 թ.

Նախահաշվային արժեք (ներառյալ հարկերը)

3,500,000 ՀՀ դրամ

 

5.    Հետաքրքրված թեկնածուները պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնեն հետաքրքրության հայտերը և ինքնակենսագրականը (CV)՝ ԱԶԲ-ի Խորհրդատուների կառավարման համակարգի (ԽԿՀ) միջոցով՝ (https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=209510) ոչ ուշ, քան 2025 թվականի ապրիլի 10-ը։
6.    Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ստորև նշված կոնտակտային անձի հետ․
Տկն Անի Առաքելյան՝ գնումների մասնագետ
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ
Հասցե՝ Բուզանդի 1/3, Երևան 0010, Հայաստան
Էլ. փոստ՝ arakelyan.ani@yerevan.am

Ուշ ներկայացված հայտադիմումները կմերժվեն։