Պահոց

Հայտերի ներկայացման հրավեր

25.03.2025

Ամսաթիվ․

25 մարտի, 2025 թ․

Վարկի No. և անվանումը․

4371- ARM: Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր

Պայմանագրի No. և անվանումը․

YUDIP-Cons-01: Արտաքին մոնիթորինգային գործակալություն

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը․

14 ապրիլի, 2025 թ․

 

 

 

 

 

 

 

 

1.    Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի ծախսերը հոգալու համար։ Տվյալ ֆինանսավորման մի մասը կօգտագործվի YUDIP-Cons-01: Արտաքին մոնիթորինգային գործակալության պայմանագրի հետ կապված վճարումներ կատարելու համար։
2.    Երևանի քաղաքապետարանը («Գործատու») իրականացնող գործակալությունն է, և ԱԶԲ-ի գնման քաղաքականության (2017 թ., փոփոխություններով) և ԱԶԲ-ի գնման կանոնակարգերին համապատասխան, կվարձի արտաքին մոնիթորինգային գործակալություն՝ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
3.    Խորհրդատվական ընկերությունը կիրականացնի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) պատրաստման, իրականացման և իրականացումից հետո փուլերի անկախ մոնիթորինգ, կբացահայտի խնդիրները և կառաջարկի համապատասխան լուծումներ՝ հանդես գալով սեփական անունից և Երևանի քաղաքապետարանի (որպես ներդրումային ծրագրի իրականացնող գործակալություն) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համագործակցությամբ։ Արտաքին մոնիթորինգի գործակալությունը (ԱՄԳ) կիրականացնի ՀՕՏԾ-ի պատրաստման և իրականացման գործընթացների վերահսկում և հաստատում՝ պարզելու, թե արդյոք ծրագրի շրջանակում սահմանված տարաբնակեցման նպատակներն իրականացվել են, և տուժած անձանց ապրուստի միջոցներն ու կենսապայմանները վերականգնվել են։ ԱՄԳ-ը նաև կտրամադրի բարելավմանն ուղղված առաջարկություններ։ ԵՄԳ գործառույթները կներառեն նաև փոխհատուցումների, բնակարանային հատկացումների և բողոքների դիտարկման մեխանիզմների մոնիթորինգ։
4.    Գնման տեղեկատվություն.

Ընտրության մեթոդը

Խորհրդատու(ներ)ի որակավորման հիման վրա ընտրություն

Առաջադրանքի տեսակը

Ազգային

Պայմանագրի տեսակը

Միանվագ վճարման պայմաններով

Առաջադրանքի տևողությունը

24 ամիս

Նախնական մեկնարկի ամսաթիվը

Մայիս, 2025 թ.

Ավարտի ակնկալվող ամսաթիվը

Մայիս, 2027 թ.

Նախահաշվային արժեք

65500 ԱՄՆ դոլար

 

5.    Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով ԱԶԲ-ի Խորհրդատուների կառավարման համակարգի (ԽԿՀ) միջոցով, հետևյալ հղմամբ` https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=209703, ոչ ուշ, քան 2025 թվականի ապրիլի 14-ը։
6.    Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ստորև նշված կոնտակտային անձի հետ․
Տկն Անի Առաքելյան, գնումների մասնագետ
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ
Հասցե՝ Բուզանդի 1/3, Երևան 0010, Հայաստան
Էլ. փոստ՝ arakelyan.ani@yerevan.am

Ուշ ներկայացված հայտադիմումները կմերժվեն։