Կոմունալ տնտեսության վարչություն
Հավելված հ.10
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Վարչության նպատակը,խնդիրներն ու հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը կոմունալ տնտեսության բնագավառում Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են կոմունալ տնտեսության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ մշակում է
Երևան քաղաքի տարածքում կոմունալ տնտեսության ոլորտներում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանն ուղղված ծրագրեր, քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող աշխատանքներ.
2) պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող կոմունալ տնտեսության բնագավառին վերաբերվող աշխատանքների։ Մասնակցում է իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակներում ապահովում Է դրանց իրականացումը Երևան քաղաքի վարչական տարածքում.
3) կազմակերպում է Երևանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
4) կազմակերպում է մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, այգիների, ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի սանիտարական մաքրումը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերից և մասնավոր տնատիրություններից կատարվող աղբահանության աշխատանքները.
5) հսկողություն է իրականացնում Երևանի վարչական տարածքում գործող սանիտարական մաքրման և աղբահանության ընկերությունների կողմից կատարված աշխատանքների նկատմամբ.
6) իրականացնում է Նուբարաշենի աղբավայրը վարձակալությամբ շահագործող «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ կողմից պայմանագրային պարտավորությունների հսկողություն.
7) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, էլեկտրացանցեր, գազի, ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումր։
8) համագործակցում է կենսաապահովման ոլորտի՝ գազի, էլեկտրացանցերի և կապի Երևան քաղաքի համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ.
9) մեթոդական օժանդակություն է ցուցաբերում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններին.
10) վարչության ծրագրով վերահսկում և համակարգում է Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» և «Գերատեսչական շենքերի պահպանում և շահագործում» ՓԲ ընկերությունների գործունեությունը։
11) իրականացնում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»
ՀՀ օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններից բխող գործառույթներ.
12) վերահսկում և մասնակցություն է ցուցաբերում համատիրություններին տրամադրվող վարկային և աջակցման ծրագրերին՝ շահառուների միջև հուշագրի առկայության դեպքում։
13) ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար իրազեկում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին ու շինությունների սեփականատերերին՝ իրենց լիազորությունների /իրավունքների և պարտականությունների/ մասին և իրականացնում սեփականատերերի իրավունքների պաշտպանություն։
14) վերահսկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին /համա¬տիրություններին/ ներկայացվող պահանջների կատարումը և խախտումներ հայտնա¬բերելու դեպքում միջնորդում է Երևանի քաղաքապետին՝ խախտումներ թույլտվողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ կիրառելու համար։
15) աջակցում է բազաբնակարան շենքերի կառավարման մարմինների ղեկավար անձնակազմի վերապատրաստմանը՝ դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների
կազմակերպման միջոցով և մատուցում է խորհրդատվական ծառայություն։
16) վերահսկում է վարչության կողմից համակարգվող ընկերությունների գործունեությունը՝ նրանց հաշվեկշռում գտնվող շենքերի, շինությունների, ինչպես նաև հիմնական և շրջանառու միջոցների պահպանման և շահագործման ուղղությամբ։
17) նպաստում է Երևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից մշակված բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրականացմանը՝ կենտրոնացված, լոկալ և անհատական ջեռուցման համակարգերի վերականգնման և ընդլայնման ծրագրերի իրագործմամբ։
18) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին քաղաքի սանմաքրման և աղբահանության գործառույթների իրականացման, քաղաքի ջրամատակարարման աղբյուրների, ջրավազանների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս։
19) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
Ջրամատակարարում և ջրահեռացում
Երևան քաղաքի խմելու ջրի մատակարարումը և ջրահեռացումն իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ու «Վեոլիա Օ-Կոմպանի ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի համաձայն:
Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 418 կմ երկարությամբ մայրուղային ջրատարների, 1431 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 192.9 հազ. խմ տարողությամբ 20 օրվա կարգավորիչ ջրամբարներից (ՕԿՋ): Ջրահեռացումն իրականացվում է 1759 կմ երկարությամբ կոյուղագծերով, այդ թվում՝ 1433 կմ փողոցային ցանց, 326 կմ՝ միջբակային ցանց:
2022թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կառուցվել են Բաղյան, Քոչարյան և Գյուրջյան փողոցների (մոտ 600 գծմ), Ավանեսով 3-րդ նրբանցքի (մոտ 350 գծմ), Նոր-Արեշ 22-րդ փողոցի (մոտ 570 գծմ) հեղեղատար համակարգի, Ջիվանու փողոցի (մոտ 512 գծմ), Ծերենցի 2-րդ նրբանցքի (մոտ 355 գծմ). Նոր Նորքից դեպի Նորքի 1-ին նրբանցք Կապուղի (մոտ 640 գծմ), Սարկավագի փողոցի (մոտ 350 գծմ) և Նոր-Արեշ 33-րդ փողոցի (մոտ 240 գծմ) կոյուղագծերը:
Վերակառուցվել են նաև Բաշինջաղյան 1-ին նրբանցքի (մոտ 330 գծմ), Փափազյան փողոց h.22 շենքի (մոտ 164 գծմ), Հակոբյանց փողոցից Խ. Խաչատրյան 2-րդ նրբանցքի (մոտ 264 գծմ), Բուզանդի 1/3 շենքի (մոտ 20 գծմ), 16-րդ թաղամասի հ.23 շենքից մինչև հ.26 շենքերի (մոտ 219 գծմ), Իսահակյան փողոցի 38 շենքի (մոտ 226 գծմ), Բուռնազյան փողոց հ.1 շենքի (մոտ 60 գծմ), Այգեգործական փողոցից դեպի Նորքի 1-ին փողոցի (մոտ 585 գծմ), Ֆրունզե փողոցի սեփական առանձնատների (մոտ 325 գծմ), Լեփսիուսի փողոց հհ27,37,39 հասցեների (մոտ 608 գծմ), Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի հ.1-ից 13 տների և Լեփսիուսի փողոցի հ.2-ից 4 տների (մոտ 180 գծմ) կոյուղագերը:
2022թ. վերակառուցվել են նաև «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ՝ «2750-ամյակ», Շողակաթ Հ/Ը մոտ գտնվող, Գ. Նժդեհի հրապարակի, Գայի արձանի մոտ գտնվող և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի գեղարվեստական շատրվանները (մղիչներ):
Նուբարաշենի աղբատեղի
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գտնվում է Նուբարաշենի խճուղու հ.4 հասցեում, որը գործարկվել է 1950-ական թվականներից: Այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 52.3
հա տարածք։
Ներկա դրությամբ մայրաքաղաքի տարածքից քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով շուրջ 1000-1200 տոննա ( տարեկան՝ 365-440 հազար տոննա) կենցաղային և այլ բնույթի աղբ։
Կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկվում, այլ խտացվում և վնասազերծվում է` ծածկվելով 25-30 սմ հողի շերտով։
Ներկայումս Նուբարաշենի թափոնակուտակիչում տեղակայված է կենսագազի կուտակման և այրման կայանը, որը նպաստում է աղբավայրից ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը՝ ապահովելով շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանների որոշակի բարելավում։
Նուբարաշենի գործող թափոնակուտակիչում՝ մոտ 8 հա տարածքում գազահավաք սարքերով, ուղղահայաց փորված հորատանցքերից հորիզոնական գազատար խողովակով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում։ Տարածքը ծածկված է անթափանց թաղանթով և հողի շերտով։
Կայաում հավաքվում և այրվում է մոտ 350-400 խմ/ժ արտադրողականությամբ կենսագազ:
Կենսագազի կուտակման և այրման կայանը Երևան համայնքին է հանձնվել ՄԶՄ ծրագրով՝ ըստ Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի միջև 2009թ. մարտի 10-ին կնված համաձայնագրի:
Երևանի քաղաքապետի որոշմամբ այժմ կայանը շահագործում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲ ընկերությունը: