...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Հին Երևան
  3. Կրկեսային արվեստը հին Երևանում
Երևանյան քարայր Երևանը 6000 տարեկան է /Տեսակետ-առաջարկ Երևանի տարիքի վերաբերյալ/ Հայաստանի մայրաքաղաքները XX դարասկզբի Երևանը լուսանկարներում Հին Երևանի տոները Հին Երևանի երաժշտական կյանքը Կրկեսային արվեստը հին Երևանում Հին Երևանի մամուլը Կանանց կրթությունը Երևանում Հին Երևանի առողջապահությունը Երևանի ձիաքարշը Կաշեգործությունը հին Երևանում Հին Երևանի արհեստները Հին Երևանի առևտրական դասը

Կրկեսային արվեստը հին Երևանում

Կրկեսային արվեստը Հայաստանում ունի բազմադարյա պատմություն։ Հայ պատմագրության մեջ հնագույն կրկեսային խաղերի վերաբերյալ պահպանվել են սակավաթիվ տեղեկություններ. Եզնիկ Կողբացին (5-րդ դ.) հիշատակություն է հաղորդում վարժեցված կենդանիներով ներկայացումների, իսկ Դավիթ Անհաղթը (5-6-րդ դդ.)` լարին կանգնած խրտվիլակը թելերով շարժման մեջ դնելու մասին։
Հայաստանում տարածված են եղել կրկեսային խաղերի մի շարք տեսակներ՝ կենդանիներին կռվեցնելը, կենդանիների հետ մարդկանց մենամարտը, լարախաղացությունը։ Կենդանիներին կռվեցնելու սովորությունը հաճախ հովանավորում և կազմակերպում էին եկեղեցականները (օրինակ՝ գոմշակռիվն Էջմիածնում), և հարուստները նվիրատվություն էին անում եկեղեցուն։ Մատենագրական տվյալներն ու ավանդական իրողությունները հայ հին ու միջնադարյան կրկեսները ներկայացնում էին որպես շրջիկ թատրոններ։
Հայ իրականության մեջ նոր տեսակի արհեստավարժ կրկես հիմնվել է 1846թ., Կ.Պոլսում։ Կոչվելով <<Արամյան թատրոն>>՝ նրանք հաջողությամբ գործել են նաև Թիֆլիսում ու Երևանում։ Խմբի ղեկավարն էր կրկեսային բարդ համարներ կատարող ըմբիշ Հովհաննես Գասպարյանը, ում աներևակայելի ուժի համար տվել էին <<Նոր Հերկուլես>> մականունը։
Կ. Պոլսում արդեն մեծ հաջողությունների հասած կրկեսային այս խումբը 1848թ. մոտ 100000 հանդիսատեսի առաջ 20 մ բարձրություն և 100 մ երկարություն ունեցող լարի վրա խմբով ցուցադրում է հրդեհի տեսարան։ Հայկական կրկեսի այդ սրամիտ ու բարդ համարը ստվերում է Եվրոպայից ու Պարսկաստանից ժամանած խմբերին։
1850թ. ամռանը Հ. Գասպարյանի խումբը ժամանում է Երևան՝ ժամանակավորապես տեղակայվելով Ցախի մեյդանում` Գյուրջի քարավանատնից ոչ հեռու։ Շատ տոնական էր Երևանը հասարակական դիտման օրը։ Կրկեսի հրապարակը ծածկված էր հայկական զարդանախշերով հարուստ գունագեղ գորգով։ Ժամանակի արվեստասեր հանդիսականների համոզմամբ՝ այդ նորաստեղծ խումբն իրավամբ կարող էր կոչվել հայկական կրկես. ոչ միայն այն պատճառով, որ արտիստները հայեր էին, այլև այն, որ հիմնական համարները զարդարված էին ազգային ոգով։
Ի վերջո, դժվարին փորձերից հետո ցուցադրվում է հրդեհի տեսարանը, որը, հիրավի, մեծ իրադարձություն էր երևանցիների կյանքում։
Հիշարժան էր նաև ձեռնածու Նազի Շիրայի ելույթը, ում արվեստը զուգակցված էր ազգային պարով։ Բացի այդ, նա ելույթ էր ունենում հայկական ազգային տարազով։ Այսպիսով, հայկական կրկեսը կենսունակ եղավ. նրա լավագույն համարներն ընդգրկվեցին հյուրախաղերի մեկնող կրկեսի հավաքական ծրագրերում։
Ցավոք, 1867թ. մահանում է հայ կրկեսային արվեստի հիմնադիրներից Հ. Գասպարյանը, որը փայլուն հետք է թողել հայ կրկեսային արվեստի պատմությունում։
Հայաստանի պետական կրկեսի անձնակազմը կազմավորվել է 1956թ.` Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Իսկ մինչ 1956թ. կրկեսի հայ արտիստները հանդես են եկել ԽՍՀՄ պետկրկեսի կենտրոնական վարչության համակարգի զանազան կոլեկտիվներում։
Պետկրկեսի (հայկական) կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները և ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքը բավարարող և ազգային նկարագրով ներկայացումներ։ 1961թ. կոլեկտիվը կոչվել է <<Երևան>>՝ արժանանալով Հայաստանի վաստակավոր կոլեկտիվի կոչմանը, իսկ 1974թ.՝ <<Էրեբունի>>։ Կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և մի շարք այլ երկրներում։ Հայկական կրկեսի պատմության մեջ անգնահատելի ավանդ են ներդրել մեծատաղանդ ծաղրածու Լ. Ենգիբարյանը (1964թ. հաղթել է Պրահայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում), ակրոբատ Բ. Ղազարյանը (1973թ.՝ ՀՊԿ-ի ղեկավար), լարախաղացներ Գ. Գրիգորյանը, Ն. Մանուկյանը, ձեռնածու Ս. Պետրոսյանը (1985-ից՝ ՀՊԿ-ի գլխ. ռեժիսոր)։ Այսօր էլ Երևանյան կրկեսը շարունակում է նախկին գեղեցիկ ավանդույթները։

 

Հասմիկ Հովսեփյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակից

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք