«Երևանի «Սեբաստիա» մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1948թ.՝ որպես թիվ 11 կուլտուրայի տուն, այնուհետև 1998թ. վերանվանվելէ ««Սեբաստիա» մշակույթի տուն»: 2012 թ.Երևանի քաղաքապետի հրամանով վերածվել է ՀՈԱԿ-ի՝ «Երևանի Սեբաստիա մշակութային կենտրոն»:
Գործունեության նպատակն է արտադպրոցական մշակութային ուսուցումն ու դաստիրակությունը, սովորողների ազատ ժամանցը կազմակերպելը՝ նրանց նախասիրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելով: Խնդիրը հոգևոր, ստեղծագործական ունակությունների, գեղագիտական, ֆիզիկական զարգացման, մարզական, ռազմահայրենասիրական դաստիարակության, բնապահպանականև կիրառական գիտելիքներ տալով հանրության զարգացմանն անհրաժեշտ անհատի ձևավորումն է:
Կենտրոնի սաները մշտապես մասնակցում են նոր նախագծերի Հայաստանում և արտերկրում:
Կենտրոնը համագործակցում է ՀՀ մարզերի մշակութային կենտրոնների և արտերկրի նմանատիպ կենտրոնների հետ, մասնավորապես՝Վրաստանի պարարվեստի միության հետ: Պարային խմբերը միջազգային փառատոներում վաստակել են մեծ մրցանակներ, արժանացել բազմաթիվ պարգևների, գավաթների և հուշամեդալների: Կենտրոնում գործում է «Միլեն»շոու-բալետ պարային համույթը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարիների ընթացքում: Համույթի գեղարվեստական ղեկավարն է Արթուր Եղոյանը:
Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն.
ա ) դասական, ժողովրդական, ժամանակակից և սպորտային պարերի ուսուցում,
բ ) դաշնամուրի ուսուցում:
Կենտրոնը 2015թ. հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի միջոցներով:
«Սեբաստիա մշակութային կենտրոնում» ընդունելությունը կատարվում է ուսումնական տարվա սկզբից մինչև մայիս, որի համար հիմք են երեխայի նախասիրությունն, ունակությունն ու ծնողի դիմումը:
Տնօրեն՝ Թագուհի Զաքարյան
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00-19:00
Հասցե՝ Շերամի 65/2
Հեռ.՝ +(010) 740 001
Էլ. հասցե՝ sebastiakentron@gmail.com