Ծառայությունների մատուցման՝ «Մեկ պատուհան» գրասենյակներում 2024թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրվել է 235854 փաստաթուղթ:
Մասնավորապես քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում Համակարգ է մուտք արվել 140235 փաստաթուղթ, որից՝
• քաղաքացիներից առձեռն կամ առցանց կամ անցանց կամ «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 55187 դիմում,
• ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից՝ 85048 գրություն,
•բացի վերը նշվածից Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է 75485 ներքին փաստաթուղթ: Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 5172 որոշում և 1555 կարգադրություն:
• Համակարգ մուտքագրված 140235 փաստաթղթերից սուրհանդակային ծառայության միջոցով ստացվել է 497-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 24322-ը, քաղաքացիներից և իրավաբանական անձանց ներկայացուցիչներից առձեռն՝ 40745-ը, էլեկտրոնային ծառայություների միջոցով՝ 74671-ը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարով ստացվել է 185171 հեռախոսազանգ, որից 158128-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը, 12172-ն օպերատորների կողմից մուտքագրվել է «Mulberry» համակարգ, իսկ 14871-ը «Ակտիվ քաղաքացի» հարթակ և ստորաբաժանումների ղեկավարներին տրվել համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակ է մուտքագրվել 9204 հայտ:
ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 95619 փաստաթուղթ:
Համակարգ մուտքագրված փաստաթղթերի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների հիմքով նրանց աշխատակազմերի կողմից քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում: