ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթի նպատակը՝
1. Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի (համաձայն Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված տեխնիկական պահանջների) ներդրումը, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել.
2. հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացումը, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրումը.
3. տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովումը.
4. հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացումը.
5. եկամուտների ավելացումը և սպասարկման ծախսերի նվազեցումը.
6. անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառումը.
7. կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:
Մասնակցության պայմանները՝
1. Մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցույթի կազմակերպման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն.
2. մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք.
3. մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրում.
4. մրցութային փաթեթները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, որն, ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական.
5. մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով:
Փաթեթների ներկայացման վերջնաժամկետ՝
1. Ոչ ուշ քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո /2021թ.՝ դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00/ հետևյալ հասցեով՝ Արգիշտի 1, հեռախոս 011-514-700/
Փաթեթին ներկայացվող պահանջները՝
Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ, սոսնձված և ստորագրված ծրարում ներկայացնի Երևանի քաղաքապետի որոշման 4-րդ հավելվածով հաստատված դիմումի ձևին համապատասխան լրացված և կնքված դիմումը և դրան կից ներկայացնի ստորագրված հայտի տարբերակը: Մրցութային փաթեթը ներկայացվում է սույն հրապարակային ծամուցմամբ նշված օրերին: Փակ ծրարի վրա չպետք է լինեն որևէ գրառումներ: Եթե ծրարում առկա լինի երկու հայտ, կամ հայտում նշված լինեն առաջարկված տարբերակներից երկուսը կամ ավելին, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակազրկված և իրավունք չունի շարունակել մրցույթը:
Ուղարկված փաթեթի վրա չպետք է լինեն անունը /ներ/ իրավաբանական և/կամ ոչ պաշտոնական ստորագրություններ, ինչպես նաև այլ նշումներ, որոնք թույլ կտան նույնականացնել մրցույթի մասնակցին: Նույնականացման տվյալները պետք է նշվեն միայն տեղեկատվական թերթիկում: Սույն պայմանը չպահպանելու դեպքում փաթեթը չի մասնակցի մրցույթին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ:
Կապ՝
Հարցերի համար կարող եք կապ հաստատել մրցույթի հանձնաժողովի քարտուղարի հետ՝ sargis.manukyan@yerevan.am էլ փոստով, հեռ.՝ 011-514-700:
Այլ պայմաններ՝
Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված հայտերի գնահատման ժամանակ մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։ Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթող է ճանաչվում բանակցությունների արդյունքում ավելի ցածր միավորներ ստացած մասնակիցը, իսկ հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: