Պահոց

Մոդել Երևան քաղաքային կառավարման ակադեմիա

18.03.2026

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մեկնարկում է «Մոդել Երևան» փորձնական ծրագիրը։

Սա եզակի հնարավորություն է երիտասարդների համար՝ տեսնելու, թե ինչպես է իրականում գործում քաղաքային կառավարումը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները
• կքննարկեն իրական քաղաքային խնդիրներ,
• կհանդիպեն ոլորտի մասնագետների հետ,
• կմասնակցեն սիմուլյացիոն մրցույթի՝ հանդես գալով Երևանի քաղաքապետի, ավագանու անդամի, հանձնաժողովի նախագահի և այլ դերերով։


Դիմել կարող են 16–25 տարեկան երիտասարդները, ովքեր ապրում կամ ուսանում են Երևանում։
Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 17։
Քաղաքը քոնն է։
Միացիր ու մասնակցիր դրա կառավարմանը։
Մասնակցության գրանցման հղումը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScPrkayF4UYTgcYVn7myYs23dHd9iiPa5dK3zl_fIH_N6i-Zg/viewform?usp=sharing&ouid=102332981778337277948