Պահոց

Ապրիլ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2025
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
2009

Իրազեկում Վրացական փողոցի 16/3, 16/4, 16/5, 16/6 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի վերաբերյալ

10.07.2020

Բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վրացական փողոց 16/3, 16/4, 16/5, 16/6 հասցեներում գտնվող հողատարածքների միավորման արդյունքում ձևավորվող 9736 մ2 մակերեսով հողատարածքում:

Բնակելի համալիրը բաղկացած է «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե» մասնաշենքերից:
«Ա» և «Բ» մասնաշենքերը նախատեսվում է իրականացնել մինչև 12 վերգետնյա հարկերով:
«Գ» և «Դ» մասնաշենքերը նախատեսվում է իրականացնել մինչև 14 վերգետնյա հարկերով:
«Ե» մասնաշենքը նախատեսվում է իրականացնել մինչև 16 վերգետնյա հարկերով:
Ստորգետնյա ավտոկայանատեղին երկհարկանի է և նախատեսվում է իրականացնել բոլոր մասնաշենքերի համար միասնական: Ընդհանուր՝ 154X2=308 կայանատեղ:
Բոլոր մասնաշենքերի առաջին հարկերը (0.00 նիշում) նախատեսվում է հասարակական նշանակության (ռելիեֆային պայմաններից ելնելով՝ հնարավոր է 0.00 նիշից ներքև կիսագետնափոր հասարակական հարկերի իրականացում):
Հողատարածքում նախատեսվում է իրականացնել 40% և ավելի կանաչապատում և խաղահրապարակի իրականացում: Կանաչապատումը և խաղահրապարակը նախատեսվում է ընդհանուր օգտագործման (հարակից շենքերի կողմից օգտագործման հնարավորությամբ): Ողջ հողատարածքի բարեկարգումը նախատեսվում է իրականացնել բացանցիկ (առանց ցանկապատման):