Հայտարարություն՝ «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին»
Երևան քաղաքի ավագանին, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով, 25-րդ հոդվածով, 2021 թվականի դեկտեմբերի 28-ին կայացրել է Հայաստանի Հանրապետության «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին» N 503-Ա որոշմումը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը 2022թ հունվարի 12-ին արձակել է «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողով ստեղծելու մասին» N 01 կարգադրությունը, համաձայն որի ստեղծվել է լուծարման հանձնաժողով և սկսվել է լուծարային գործընթացը: