ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Գևորգ Պարիս Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3. Մամիկոն և Ասատուր Մնացականյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքում Արշավիր Շավարշյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան համայնքի սեփականություն համարվող Բաբաջանյան փողոց հ․71 շենքի հ․54 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
6. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց հ. 37/37 հասցեում թվով երկու բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ.8 հասցեում Երևանի Ա.Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ.11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
11. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ