ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի հունիսի 24-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N690-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոց հ.24/1 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյանի փողոց հ.30 հասցեում ավտոհանգրվանի վերակառուցման՝ վերնահարկի իրականացման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.7/4 հասցեում հիդրոէլեկտրակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8. Նորայր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ.15 շենքի հ.35/1 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոց
հ.7-11 հասցեում ավտոկայանատեղիի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոց հ.37/54 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի քաղաքային թափոնների կառավարման ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
16. «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
17. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
18. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
19. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: («Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպությանը) (Չզեկուցվող)
20. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: («Սիմֆոնիկ Ա» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը) (Չզեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորություններ վերապահելու մասին: (Չզեկուցվող)
23. «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2025-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: (Զեկուցվող)
24. 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին: (Զեկուցվող)
25. Արտակ Գալստյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ