Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.06.2025

 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  4-րդ  նստաշրջանի 5-րդ նիստը.
 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1.    Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N690-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոց հ.24/1 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյանի փողոց հ.30 հասցեում ավտոհանգրվանի վերակառուցման՝ վերնահարկի իրականացման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.7/4 հասցեում հիդրոէլեկտրակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8.    Նորայր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ