Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.04.2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  4-րդ  նստաշրջանի 3-րդ նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքում Վահրամ Արիստակեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3.    Աշոտ Քալանթարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4.    Ռաֆայել Մանվելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
5.    Ադիբեկ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6.    Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոց հ.117/4 հասցեում բնակելի տների կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.13/12 և Նորագյուղ թաղամաս հ.66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց հ. 4/20, 4/21 և Կարապետ Ուլնեցի փողոց հ. 43/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան  քաղաքի էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի  վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ. 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ.19 և 25/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Կ. Հալաբյան փողոց հ. 16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:  (Չզեկուցվող)
16.    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
17.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
18.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
19.    Հողամասի նպատակային նշանակությունը  փոխելու մասին: (Չզեկուցվող)
20.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
21.    Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
22.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
23.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)
24.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
25.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին: (Զեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ