ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում Վահրամ Արիստակեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3. Աշոտ Քալանթարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4. Ռաֆայել Մանվելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
5. Ադիբեկ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոց հ.117/4 հասցեում բնակելի տների կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.13/12 և Նորագյուղ թաղամաս հ.66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց հ. 4/20, 4/21 և Կարապետ Ուլնեցի փողոց հ. 43/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ. 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
14. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
15. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
17. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ