ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի մարտի 18-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Նունե Թումանյանի հեղինակած «Երեք խնձոր» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
4. Արմենուհի Հովսեփյանի «Կատարսիս» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
5. Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6. Կարինե Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
7. Գրիգոր Գուրզադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցը Կոստան Զարյանի անվամբ անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
11. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
12. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
13. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
14. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
15. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
16. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց թիվ 8, Հանրապետության փողոց թիվ 83, 83/2, 85 և Սայաթ-Նովա պողոտա թիվ 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոց հ.2 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականաց-մանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Զեկուցվող)
20. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ