ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2025
Սիրելի՛ երևանցիներ,
համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ՝ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։
Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգությունն ապահովելու նկատառումով։