Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 
ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթի նպատակը
Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման աշխատանքների իրականացում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:
Աշխատանքների ավարտից հետո, ի թիվս այլնի, կստեղծվեն համայնքի սեփականություն հանդիսացող շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ և ժամանակակից արվեստի նոր թանգարան:

Մասնակցության պայմանները՝
1. Մրցույթին ներկայացված առաջարկների ուսումնասիրությունը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցութային հանձնաժողովի կանոնակարգի համաձայն.
2. մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ ներառյալ կոնսորցիումի տեսքով.
3. մրցութային առաջարկներն ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից հետո 30 օրվա ընթացքում.
4. մրցութային առաջարկները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, ով ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական.
5. մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: 
Փաթեթների ներկայացման վերջնաժամկետ՝
Ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 30 օր հետո /2025թ. փետրվարի 17-ը՝ ժամը 18.00/ հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Փավստոս Բուզանդ 1/3, 4-րդ հարկ:

Փաթեթին ներկայացվող պահանջները
Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ, սոսնձված և ստորագրված ծրարում ներկայացնի սույն որոշման  4-րդ հավելվածով հաստատված դիմումի ձևին համապատասխան լրացված և կնքված դիմումը և դրան կից ներկայացնի ստորագրված հայտի տարբերակը:
Մրցութային առաջարկը ներկայացվում է սույն հրապարակային ծանուցմամբ նշված ժամկետում: Փակ ծրարի վրա չպետք է լինեն որևէ գրառումներ:
Եթե ծրարում առկա լինի երկու հայտ, կամ հայտում նշված լինեն երկուսը կամ ավելի առաջարկներ, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակազրկված և իրավունք չունի շարունակել մրցույթը:
Առաջարկի վրա չպետք է լինեն անուն/ներ/ իրավաբանական և/կամ ոչ պաշտոնական ստորագրություններ, ինչպես նաև՝ այլ նշումներ, որոնք թույլ կտան նույնականացնել մրցույթի մասնակցին: Նույնականացման տվյալները պետք է նշվեն միայն տեղեկատվական թերթիկում:
Սույն պայմանը չպահպանելու դեպքում առաջարկը չի մասնակցում մրցույթին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ:

Կապ
Հարցերի համար կարող եք կապ հաստատել մրցույթի հանձնաժողովի քարտուղարի հետ՝ marine.badoyan@yerevan.am էլ փոստով, հեռ.՝ 011-515004:

Այլ պայմաններ
Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված առաջարկների գնահատման ժամանակ մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։
Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթող է ճանաչվում բանակցությունների արդյունքում ավելի բարձր միավորներ ստացած մասնակիցը, իսկ հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:

 

Երևանի քաղաքապետի 15.01.2025թ. 123-Ա որոշում

«ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԻՎ 123-Ա ՈՐՈՇՄԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ