ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 72-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 132-Ա որոշմամբ.
2025 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 265-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների գործողությունները կասեցնելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ