ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անվամբ պուրակ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
4. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. «Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման 2025 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի N 119-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
18. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Զեկուցվող)
20. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
21. Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2024 թվակնաի մարտի 12-ի N95 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: (Զեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)
23. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)
24. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
25. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
26. Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
27. Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
28. Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
29. «Երևանի հ.156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ