Պահոց

Հայտարարություն

03.06.2024

Հարգելի՛ տնտեսվարողներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի նոյեմբերի 29–ի հ.3932-Լ որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքում 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողի կողմից շինարարական հրապարակի տարածքում տեղադրվող օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։ Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի հ.405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի  5․2-րդ ենթակետի՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ: Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, կարող են դիմել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ, հեռ․՝ 011-514-707: