Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

31.05.2024

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման մրցույթ:
Մրցույթի  նպատակն է նորարարական ծրագրերի ֆինանսավորման միջոցով ներգրավել համայնքի երիտասարդներին Երևան քաղաքին առնչվող խնդիրների լուծմանը: 
•    Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձիք:  
•    Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ հայերեն լեզվով, փակ ծրարով, ծրարի վրա փակցված A4 չափի թղթի վրա անհրաժեշտ է նշել «Երևանի քաղաքապետարան» անվանումը, հայտի ներկայացման վայրը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, Էլեկտրոնային փոստի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը:
•    Հայտը պետք է ներառի՝ 
-    Ծրագրի ամփոփ նկարագիրը, նպատակը, հիմնախնդիրները, կարիքի հիմնավորումն     
ու ակնկալվող արդյունքները,
-    Մասնակցի կողմից հաստատված ֆինանսական նախահաշիվը,
-    Մասնակցի կողմից հաստատված կատարման ժամանակացույցը,
-    Կազմակերպության գործունեության և ծրագրերի ամփոփ նկարագիրը,
-    Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը։  
•    Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերն, ինչպես նաև ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:
•    Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: 
•    Մասնակիցը մինչև հայտը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք    
    ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
•     Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ ոչ ուշ քան մրցույթի հրապարակային  
     ծանուցումից 15 աշխատանքային օր հետո՝ 2024թ. հունիսի 21-ը, մինչև ժամը՝ 13.00-ն,  
     ք.Երևան, Կոմիտաս 37, (3-րդ հարկ) հասցեով:
•    Հայտերի բացումը տեղի կունենա հայտերի բացման նիստին, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը՝ 2024թ. հունիսի 24-ին՝ ժամը՝  14:00-ին։
•    Մրցույթին ներկայացված ծրագրերից մրցութային հանձնաժողովը կընտրի մինչև 2 լավագույն ծրագրերը, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
•    Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
-    խնդրի արդիականություն,
-    նորարարություն, 
-    երիտասարդների կողմից առաջարկվող և երիտասարդների կողմից իրականացվող ծրագիր,
-    երիտասարդության ոլորտի հետ առնչություն,
-    իրագործման իրատեսություն:
•    Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները, ծրագրերն իրականացնելիս, սերտորեն համագործակցելու են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ և վերջինիս իրավունք է վերապահվում վերահսկողություն իրականացնել ծրագրի անցկացման ամբողջ ընթացքում: 
•    Հաղթող ճանաչված մասնակիցները պարտավոր են իրենց կողմից ներկայացրած կատարման ժամանակացույցին համապատասխան ներկայացնել հաշվետվություն՝ ծրագրի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում զանգահարել 011-514-396 հեռախոսահամարով: