ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում Հովհաննես Բադալյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքում Էմիլ Դիլանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
6. «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
7. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8. «Երևան» բժշկագիտական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
9. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
13. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
14. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի փետրվարի 11-ի N 194-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
18. Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված «Երևանի էներգաարդյունավետություն փուլ 2» ծրագրի իրականացման համաձայնագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
19. Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Զեկուցվող)
20. Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ