Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15.11.2024

 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  3-րդ  նստաշրջանի 3-րդ  նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

1.    Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի  N37-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի  N684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N604-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.    Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
8.    Սոկրատ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9.    Կարապետ Բազիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
10.  Անուշավան Ղազազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
11.  Նիկոլայ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
12.  Սպարտակ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
13.  Երևան համայնքի սեփականություն համարվող Ա.Խաչատրյան փող. 24 շենքի հ.64 բնակարանի 1/3 բաժնեմասն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա թիվ 26 հասցեում բենզալցակայան կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17.  Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 3-րդ փողոց, հ.31/13 հասցեում մարզադպրոց կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18.  Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակ 1-ին փողոցի հ.100/1 և 100/2 հասցեներում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19.  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտա թիվ 67 հասցեում բետոնի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
20.  Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
21.  Ե. Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/5 հասցեում գտնվող՝ Էդուարդ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Գ. Հովսեփյան փողոցի հ.62/15 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
22. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
23. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց հ.27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակել համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
24. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
25. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
26. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
27. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
28. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
29. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ