Պահոց

Հայտարարություն

20.10.2023

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023  ԹՎԱԿԱՆԻ 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ  ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ.
1.    2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1)    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին:
2)    Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
3)    Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
4)    Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ