Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.10.2024

 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  3-րդ  նստաշրջանի 2-րդ  նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

1.    Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Գուրգեն Մուշեղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3.    Դավիթ Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4.    Արտաշես Հովսեփյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
5.    Սուրեն Օսիպյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 242-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.    Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8.    Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9.    Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10.    Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11.    Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
14.    Գույք նվիրաբերելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի ավագանու 2023  թվականի դեկտեմբերի 26-ի 50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16.    Արմեն Սամվելի Խանդիկյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
17.    Բարսեղ Ռոբերտի Թումանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
18.    Լևոն Հրաչի Թոքմաջյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
19.    Հենրիկ Անտոնի Էդոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
20.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ