ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
4. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևանի Ե. Չարենցի փողոցի հ.44 շենքի հ.28 բնակարանի՝ 64,7 քմ 1/2 մասը անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
7. «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N527-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
10. Որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին:
11. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
12. Երևանի քաղաքապետի 2023 թվականի մայիսի 8-ի N1061-Ա որոշումը և «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
13. Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը անհատույց օտարելու մասին:
14. Երևան քաղաքում Երեմ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
15. Երևան քաղաքում Էլվինա Մակարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
16. Երևան քաղաքում Այծեմնիկ Ուրարտուի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
17. Երևան քաղաքում Արփենիկ Նալբանդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
18. Երևան քաղաքում Վարդուհի Վարդերեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
19. Երևան քաղաքում Մետաքսյա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ