ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մարտի 15-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան համայնքի սեփականության 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մարտի 16-ի հ.345-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
4. «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
6. Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:
7. Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
8. Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:
9. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) և Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի հ.412-Ա և 2022 թվականի սեպտեմբերի 23-ի հ.630-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին:
10. Երևան քաղաքում Աննա Տեր-Ավետիքյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
11. Երևան քաղաքում Արմեն Խոստիկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12. Երևան քաղաքում Հովհաննես Գրիգորյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13. Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:
14. Երևան քաղաքում Սարգիս Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
15. Երևան քաղաքում Էդուարդ Իսաբեկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ