ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3. Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
4. «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
5. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
6. Գույք նվիրաբերելու մասին: (Չզեկուցվող)
7. 2009 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվում պահպանվող, Երևան համայնքի սեփականությունը համարվող որոշ արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական արխիվային սեփականության փոխանցելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N325-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: (Չզեկուցվող)
9. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
14. Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին:
15. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N632-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
16. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
17. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
18. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
19. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
21. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
22. Երևան քաղաքում Սվետլանա Գրիգորյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
23. Երևան քաղաքում Լուսինե Զաքարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
24. Երևան քաղաքում Ժիրայր Անանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ