Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23.12.2022

 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը.


ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.   Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.   Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3.   Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4.   Երևան համայնքում 2023 թվականի տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին:
5.   Երևան համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
6.   Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին:
7.   Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին:
8.   «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին:
9.   Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
10. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2023 թվականի ծրագրի վերաբերյալ:
11. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխոթւյուններ կատարելու մասին:
12. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
13. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
15. Փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
17. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 8-ի հ.268-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ