Հայտարարություն
22.12.2022
Երևանի քաղաքապետի 08.11.2022թ․ 3832-Ա որոշմամբ հայտարարված հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթում հաղթող է ճանաչվել «Թել-Սել» ՓԲԸ-ն: Համաձայն մրցույթի կանոնակարգի 15-րդ կետի մրցույթի առաջին տեղի մրցանակակրի հետ պայմանագիր է կնքվելու մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Կից ներկայացված է մրցույթի հանձնաժողովի նիստի արձանագրությունը: