Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.04.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ 

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2019 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
5. Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
6. Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
7. Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
8. Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
9. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
10. Երևան համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
11. Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին:
12. Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
14. «Նորիկ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
15. «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

16. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ