Պահոց

Հանրային լսումների հրավեր

09.10.2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման ( խմբ․ Կառավարության  2023 թվականի դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն)  հավելվածի՝ 2026 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԱԶԵ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 3-րդ թաղամաս հ. 19/6, 19/5 ավտոբուսային պարկ, հ. 19/3, 19/4 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am , հեռ.՝ 011 220 218):